Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Սանիթեք»-ը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ

«Սանիթեք»-ը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ
04.07.2019 | 00:31

Երևանի ընդհանուր իրավասության դատարանին Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմում է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը, որով պահանջում է գումար բռնագանձել քաղաքապետարանից: Ինչպես տեղեկացնում է «Datalex» դատական տեղեկատվական համակարգը, հայցադիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Պահանջվող գումարը կազմում է մոտ 25 միլիոն դրամ:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ